October 31

Ճամփորդության ամփոփում

     Մենք դասարանցիներով գնացինք  ճամփորդության։ Ընկեր Արաքսը մեզ տարել էր Պլանետարիում՝ մոլորակների մասին մուլտֆիլմ դիտելու։  Ֆիլմը ինձ օգնեց շատ բան  իմանալ տիեզերքի մասին։ Ես իմացա, որ արեգակի շորջը պտտվում են ութ մոլորակներ․ Երկիր, Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն։ Աստղերը շատ են, անթիվ։ Աստղերը  հսկա են, սակայն մենք նրանց տեսնում ենք շատ փոքրիկ։ Այդքան փոքրիկ են երևում, որովհետև նրանք շատ հեռու են գտնվում մեզանից։ Լուսինը մոլորակ չէ։ Այն լույս չունի, լույսը ստանում է արեգակից։ Տիեզերքը հեքիաթի նման է, ամեն ինչ ուզում եմ իմանալ։ Դա շատ հեշտ չէ, պետք է շատ կարդամ։


Posted October 31, 2023 by trdathovhannisyan in category Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*