April 21

                                  ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԴՄԱՇԵՆ

Ապրիլի 18-ին մենք դասարանցիներով  ճամփորդություն կատարեցինք դեպի Դդմաշեն։  Ես մտածեցի , որ շատ հեռու է Դդմաշենը Երևանից։ Ժամացույցին նայեցի,տեսա որ մոտ 40 րոպեում հասանք։ Դա այնքան էլ հեռու չէ։ Մենք տեղեկացանք, որ Դդմաշեն գյուղը  գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։ Մենք մտանք Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցին։Շատ գեղեցիկ և հետաքրքիր եկեղեցի էր։ Ես կարդացի, որ եկեղեցին  բնակիչների կողմից կառուցվել է 1828թ։  Դդմաշենում կար դպրոց, մանկապարտեզ, թանգարան, գրադարան։  Ընկեր Արաքսին, ընկեր Գայանեն  մեզ տարան գյուղի դպրոցը։ Մենք ծանոթացանք դպրոցի երեխաների հետ, միասին երգեցինք, պարեցինք։ Մենք հանդիպեցինք նաև մանկապարտեզի երեխաներին։ Մանկապարտեզում մենք մեր քաղցրավենիքներից հյուրասիրեցինք նրանց, երգեցինք և պարեցինք նրանց հետ միասին։

Մենք բոլորս մեզ մոտ եղած շշերի ջրերը թափեցինք և մեր շշերը լցրեցինք սուրբ ջուրը։  Ես տատիկիս ասացի, որ իմ բերած ջուրը սուրբ է, աչքերը լվանա այդ ջրով, որ լավ տեսնի։

Շատ ուրախ և բարձր տրամադրությամբ մենք վերադարձանք մեր սիրելի դպրոց։


Posted April 21, 2024 by trdathovhannisyan in category Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*